Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Ատամների խնամքը

Ատամների խնամքը

Վերջերս գործընկերներիս հետ միասին բարեգործական առաքելությամբ եղանք Երևանի կրթօջախներից մեկում, որի սաների և ուսուցիչների հետ զրուցեցինք ստոմատոլոգիայի բնագավառին վերաբերող և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արդյունքում կրկին համոզվեցինք, որ անհրաժեշտ է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել ատամների խնամքին վերաբերող կարևոր խնդրի վրա:

 

Անհերքելի է ատամների կարևոր դերն ու նշանակությունը մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Հարցը միայն այն չէ, որ բնականոն աճած և առողջ վիճակում գտնվող ատամները որոշակիորեն ապահովում են մարդու վայելուչ տեսքը և նորմալ խոսակցական ակտը: Սննդի մշակման և մարսման գործընթացն անհնարին է առանց դրանց: Ատամների հիվանդությունները բացասաբար են անդրադառնում որոշ օրգան-համակարգերի գործունեության վրա:

 

Հնագույն ժամանակներից սկսած, մարդկային հասարակության զարգացմանը համընթաց կատարելագործվել են ատամների խնամքի և դրանց արտաքին տեսքի բարելավման, հիվանդությունների կանխարգելման ձևերն ու եղանակները:

 

Սխալ և վատ խնամվող, առավել ևս բոլորովին անուշադրության մատնված ատամների մակերեսին ատամնափառ է գոյանում, որը բաղկացած է լինում թքի մեջ պարունակվող լորձից, աղերից, ինչպես նաև սննդանյութերի մնացորդներից ու մանրէներից: Մաքրման տարբեր միջոցներով ատամնափառը հեռացնելուց հետո այն 2-6 ժամը մեկ նորից է գոյանում: Երկար ժամանակ պահպանվելով` ատամնափառը ենթարկվում է ինչպես մեխանիկական, այնպես էլ քիմիական փոփոխության` աստիճանաբար վերածվելով ատամնաքարերի: Վերջիններս տարբեր աստիճանի հանքայնացված զանգվածներ են, կազմված օրգանական (10-30%) և անօրգանական (70-90%) նյութերից, ունեն կարծր խտություն և ատամից ավելի մուգ գույն, ամուր կպչում են ատամների հիմնականում հետին մակերեսին: Դրանք տեղակայվում են ատամների ոչ միայն ազատ` վերլնդային հատվածներում, այլև լինդ-ատամնային գրպանիկներում, մեխանիկորեն գրգռում են հարևան հյուսվածքներին, նպաստում դրանց բորբոքմանը (պարադոնտիտ), ատամների շարժվելուն և կորստին:

 

Ատամների և բերանի լորձաթաղանթի վատ խնամքի հետևանք է նաև կարիեսը, որն ատամների բակտերային հիվանդություն է և արտահայտվում է դրանց հյուսվածքի քայքայումով. ընդունած սննդի մնացորդները երկար ժամանակ չհեռացվելով ատամների մակերեսից, միջատամնային ճեղքերից, նպաստավոր միջավայր են դառնում բերանի խոռոչում գտնվող մանրէների համար: Դրանք բազմանալով` արտադրում են տարբեր թթուներ, որոնք նախ տեղ-տեղ քայքայում են ատամների արծնը, ապա նրա ստորադաս ատամնային հյուսվածքը` հանգեցնելով խոռոչի գոյացման: Երբ քայքայման գործընթացը հասնում է ատամի նյարդին` հիվանդությունն ուղեկցվում է ցավերով, որոնք կարող են անտանելի դառնալ: Եթե կարիեսը նախնական փուլում չի հայտնաբերվում և ժամանակին չի բուժվում, ատամը ոչ միշտ է հաջողվում փրկել: Բացի այդ, կարող են առաջանալ ավելի լուրջ բարդություններ, այդ թվում` օրգանիզմի ինքնաթունավորում:

 

Այստեղից հետևում է, որ ատամները պահանջում են ամենօրյա հետևողական խնամք:Նախ, անհրաժեշտ է դրանք մաքրել համապատասխան խոզանակով և մածուկով ինչպես առավոտյան` լվացվելիս, այնպես ուշ երեկոյան` քնելուց առաջ: Ըստ որում, մածուկով խոզանակը պետք է հորիզոնական և ուղղահայաց շարժումներով շփել ատամնաշարերի ինչպես առաջային ու հետին, այնպես էլ միմյանց շփվող մակերեսներին: Այդպես միջատամնային ճեղքերը լավ են մաքրվում: Այնուհետև պետք է բերանը ողողել ջրով (ցանկալի է գոլ)` ատամի մածուկի մնացորդները հեռացնելու համար: 

 

Օրվա ընթացքում, յուրաքանչյուր անգամ սնվելուց հետո, նույնպես չպետք է մոռանալ բերանը ողողել սովորական կամ հանքային ջրով, կամ որոշ բույսերի (թեյի, վարդի, ուրցի, երիցուկի) թուրմերով: Օգտակար է նաև շաքար չպարունակող ծամոնը: Առանձին դեպքերում, մասնավորապես մսով ճաշատեսակ ուտելուց հետո, կարիք է լինում ձողիկներ օգտագործել: Սակայն պետք է խուսափել պատահական տեղերից վերցրած ձողիկներից (ծառերի ճյուղեր, լուցկու հատիկներ, բույսերի ցողուններ, ձկան փշեր և այլն), քանի որ դրանց մակերեսին գտնվող զանազան մանրէները, վիրուսները, սնկերը ախտահարում են ինչպես լնդերը, այնպես էլ ատամները: Եվ, ընդհանրապես, ձողիկները, թեկուզ հատուկ պատրաստված, կոպտորեն հրվելով ատամների արանքը, տեղաշարժում են վերջիններիս, քերում դրանց և լնդերի մակերեսը, երբեմն անգամ արյունահոսություն առաջացնում: Այս տեսակետից ավելի հարմար է ֆլոսը (հատուկ թել բռնիչով կամ առանց դրա): Օգտագործվում են նաև սուպերֆլոսներ, որոնց թելի մակերեսը ծածկված է սպունգի նուրբ շերտով, որի շնորհիվ ատամներն ավելի լավ են մաքրվում: Ֆլոսը պետք է անցկացնել միջատամնային ճեղքի մեջ, սղոցաձև շարժումներով սահեցնել ատամների միմյանց դարձած մակերեսով` առջևից հետ և վերից վար կամ հակառակը:

 

Ֆլոսը հնարավորություն է տալիս նաև հայտնաբերել ատամների մինչ այդ չնկատված վնասվածքները` ատամնաքարեր, կարիես, ուշադրություն դարձնելով թելի ոչ սահուն շարժմանը կամ նրա կտրվելուն:

 

Անհրաժեշտ է առավելագույնս խուսափել այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ատամներով ընկույզ կամ պնդուկ կոտրելը, քնելուց առաջ կոնֆետ կամ քաղցրավենիք ուտելը, քաղցր հյութեր խմելը և այլն: Ատամի արծնի «թշնամիներից» են նաև թթու սննդա-նյութերը, եթե դրանք ուտելուց հետո բերանը չի ողողվում կամ չեզոքացնող ծամոն չի օգտագործվում:

 

Լավ խնամված և առողջ ատամներն ապահովում են օրգանիզնի բնականոն գործունեությունը, իսկ տիրոջը պարգևում գեղեցիկ ժպիտ:

Հեղինակ. Էդուարդ Ա. Դանիելյան «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի դասախոս-ստոմատոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարմնի հոտ. urolog.am
Մարմնի հոտ. urolog.am

Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am
Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Մարմնի խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Մարմնի խնամք
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Ստոմատոլոգիա
Ինչպես պետք է մաքրել պորտը
Ինչպես պետք է մաքրել պորտը

Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com
​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...

Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, բերանի տհաճ հոտից. 168.am

Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Մարմնի խնամք
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ
Ինչպես կարճ ժամկետում ազատվել թևատակերի սև շերտից. 168.ամ

Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...

Մարմնի խնամք
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am
Բնական դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...

Օգտակար խորհուրդներ Մարմնի խնամք
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am
Վաղենակը և վիտամին A-ն՝ ոտքերը փափկեցնելու միջո 168.am

 Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am
Բաղադրատոմս` ազատվելու ականջների խցանումից.168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am
Ինչպե՞ս ազատվել ներաճած մազերից. 168.am

Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...

Մարմնի խնամք
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ